Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որը կանցկացվի փետրվարի 18-20-ը Մյունխենում։ Այդ մասին տեղեկություն է տարածում վարչապետի մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարին մասնակցելու համաժողովին հրավիրել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի վարչապետի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ ինչպես քաղաքական մակարդակով, այնպես էլ գործարար-օղակների ներկայացուցիչների ու խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ։
Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության համաշխարհային առաջատար ֆորումն է, որը ամեն տարի փետրվարին հավաքում է ավելի քան 450 բարձրագույն որոշումներ կայացնողների և առաջնորդների ամբողջ աշխարհից՝ քննարկելու միջազգային անվտանգության քաղաքականության ամենահրատապ հարցերը:
Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։