Տնտեսություն 12 Ապրիլի, 2023 • Վրաստանում հացի գինը նվազել է

Հացթուխների ասոցիացիան հայտարարում է, որ հացի գինը նվազել է: Այսօրվանից սպառողն առևտրի կենտրոններում ընդհանուր սպառման հացը կգնի տասը թեթրիով ավելի էժան։

Պատճառն, ըստ արտադրողների՝ շուկայում ալյուրի իջեցված գներն են։ Անցած տարվանից մեկ պարկ ալյուրը էժանացել է մոտ 15 լարիով։ Այսօր մեկ պարկ ալյուրի գինը տատանվում է 52-55 լարիի սահմաններում:

Նշենք, որ արտադրողները ներկայումս բանակցություններ են վարում գյուղատնտեսության նախարարության հետ՝ ընդհանուր սպառման հաց արտադրողների համար կոմունալ սակագինը վերանայելու նպատակով։ Նրանց կարծիքով, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա հացի գինն ավելի կնվազի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝