«Սամեբա» (Նինոծմինդա) անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է հայկական կողմի խնդիրների պատճառով, հաղորդում է Վրաստանի եկամուտների ծառայության Մաքսային հսկողության վարչությունը։ Թե որքա՞ն կտեւի՝ Եկամուտների ծառայությունից չեն կարող ասել։ «Սադախլո» անցակետում գոյացած հերթերի մասին Եկամուտների ծառայությունում տեղյակ չեն։

Հարկ է նշել, որ ՀՀ հետ սահմանին մաքսակետերի աշխատանքում խափանումները առաջացել են այն պատճառով, որ այսօր՝ ապրիլի 11-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերի ընկած զինծառայողների հարազատները առավոտյան արգելափակել են Գյումրի-Բավրա միջպետական ավտոճանապարհը, որը տանում է դեպի Վրաստանի սահման։ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Խծաբերդ գյուղում գերեվարվել է Շիրակի մարզից 62 զինծառայող, նրանց մի մասը ավելի ուշ վերադարձվել են հայրենիք։ Եվս 26 զինծառայող 2 տարի 4 ամիս է գտնվում են գերության մեջ։

Ինչ վերաբերում է «Սադախլո» մաքսակետում գոյացած հերթերին, որոնց մասին հայտնում են Jnews-ի ընթերցողները, դեռևս չի հաջողվել պարզել դրա պատճառը։