Վրաստանում բացվել է աշխարհի խոշորագույն կրիպտոբորսա «Binance»-ի գրասենյակը։ Մինչև այս տարվա վերջ ընկերությունը նախատեսում է հայտարարել մինչև 50 թափուր աշխատատեղ հաճախորդների աջակցման, մարքեթինգի, բիզնեսի զարգացման և ծրագրավորման ոլորտներում։
Բացի պաշտոնական ներկայացուցչության բացումից, նախատեսվում է Վրաստանում տարածաշրջանային հանգույց ստեղծել, ինչի մասին երկիր կատարած այցի ժամանակ հայտարարել է «Binance»-ի հիմնադիր Չանգպեն Չժաոն։
«Վրաստանը տարածաշրջանի ամենանորարարական երկրներից է և կարևոր տեղ է զբաղեցնում Binance-ի քարտեզի վրա։ Մինչ օրս մենք կոմունայի մասնակցությամբ երեք հանդիպում ենք անցկացրել ամբողջ երկրում, որոնց մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ։ Մենք կրիպտոարժույթների զարգացման նկատմամբ հետաքրքրություն ենք տեսնում կրիպտո-համայնքի և բիզնեսի ներկայացուցիչների կողմից, ինչպես նաև այս ոլորտի աճի ներուժը», – ասել է Binance-ի տարածաշրջանային տնօրեն Վլադիմիր Սմերկիսը:
Binance-ի վրացական գրասենյակը կղեկավարի Գիորգի Չագելիշվիլին։
«Երկրում կենտրոնի ստեղծումը այն երկխոսության տրամաբանական շարունակությունն է, որը մենք սկսել ենք կառավարության հետ անցյալ տարի։ Որպես կենտրոնի մաս՝ մենք կարագացնենք հավաքագրումը և ավելի մեծ շեշտադրում կդնենք Binance-ի տարածաշրջանային ներկայացուցչության վրա»,- հայտարարել է Չագելիշվիլին:
Հավելենք, որ ԱՄՆ կարգավորող մարմինները, ովքեր վերջերս ակտիվորեն ուսումնասիրում են Binance-ի գործունեությունը: Չիկագոյի դատարանում հայց է ներկայացվել ընդդեմ կրիպտոբորսայի։ Ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը մեղադրել է Binance-ին և նրա հիմնադիրին կրիպտոարժույթների ածանցյալ գործիքների (դերիվատիվ) առևտրի կանոնները խախտելու մեջ: Հանձնաժողովը չի կարող քրեական պատիժ պահանջել, սակայն նրա հայցով կրիպտոբորսային սպառնում է խոշոր տուգանքներ և աշխատանքային սահմանափակումներ։
Հայցում պնդվում է, որ կրիպտոբորսան և նրա հիմնադիրը պարբերաբար խախտել են կրիպտոարժույթների ածանցյալ գործիքների առևտրի կանոնները՝ դրանք վաճառելով չկարգավորվող հարթակներում: Ըստ CFTC-ի, Binance-ի պահանջներին հետևելու բոլոր հանրային ջանքերը «խաբեություն էին», և կրիպտոբորսան «գիտակցաբար է նախընտրել՝ կրկին ու կրկին, շահույթ ստանալ, այլ ոչ թե հետևել օրենքին»:
Կարգավորող մարմինը նաև կարծում է, որ Binance-ի ղեկավարները հրահանգում էին ամերիկացի VIP-հաճախորդներին, թե ինչպես օգտագործել VPN-ը՝ թաքցնելու իրենց գտնվելու վայրը և հաշիվ բացել կեղծ ընկերության անունից: Բացի այդ, հայցում ասվում է, որ Binance-ը չի կարողացել ներդնել փողերի լվացման և հաճախորդների նույնականացման արդյունավետ գործիքներ: Հանձնաժողովը մատնանշում է, որ 2022 թվականի մայիսից ի վեր կրիպտո բորսան ԱՄՆ-ում կասկածելի գործունեության ոչ մի հաշվետվություն չի ներկայացրել, ինչն անճշմարտանման է թվում, գրում է Bloomberg-ը։