2022 թվականին Վրաստանում բռնաբարության զոհ է դարձել 29 անչափահաս, այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, սեռական ազատության և անձեռնմխելիության խախտման դեպքերով տուժող է ճանաչվել 240 դեռահաս։ Խոսքը վերաբերում է սեռական բռնության տարբեր ձևերին, այդ թվում՝ այլասերված արարքներին, ինչպես նաև վաղ ամուսնություններին։

Սեռական բռնության հայտնաբերված դեպքերի թիվն ամբողջ տարվա ընթացքում հանրապետությունում աճել է 9.06%-ով։ 2022 թվականին հանրապետությունում արձանագրվել է տարբեր տարիքի և սեռի մարդկանց նկատմամբ սեռական բռնության 578 փաստ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բացահայտվել է գործերի 69,6 տոկոսը:

Բռնաբարությունների թիվը 2021թ.-ի համեմատ աճել է 3,5%-ով՝ նման 176 դեպք, բացահայտման ցուցանիշը՝ 70%։