Ախալքալաքի շրջանում ջրծաղիկի դեպքերի քանակն ավելանում է: Ջրծաղիկի ամենաշատ դեպքեր գրանցվել են Սուլդայում, հիմնականում հիվանդ են մանկապարտեզի սաները։ Ըստ այդմ՝ մանկապարտեզը վաղվանց երկու շաբաթով կփակվի։
Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրենն ասում է, որ ջրծաղիկի դեպքեր գրանցվել են ոչ միայն երեխաների, այլև դաստիարակների շրջանում։
«Ջրծաղիկի դեպքերի քանակ գրանցվել է Սուլդայում, վաղվանից երկու շաբաթով փակում ենք մանակապարտեզը։ Հիվանդների մեջ կան՝ թե երեխաներ, թե դաստիարակներ։ Մյուս մակապարտեզներից դեռ ջրծաղիկի դեպքերի մասին չեն տեղեկացրել», – ասաց Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն էլ ասում է՝ ջրծաղիկի դեպքերը բացահայտվել է մոնիթորինգի արդյունքում:
«Սուլդայի մանկապարտեզում անցկացրել ենք ստուգումներ, և մոնիթորինգի ժամանակ տեսել եմ, որ երեխաները հիվանդ են, 60 երեխայից 30-ը բացակայում էր, հետո տեսանք, որ 9 երեխա հիվանդ է, որից 8-ը նույն տան մեջ են՝ քույր ու եղբայր», – ասում է Սիրանուշ Տոնականյանը։
Վերջինս նշում է, որ մյուս գյուղերից դեռ զանգեր չի ստացել ջրծաղիկի դեպքերի մասին:
Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղիկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մանկական տարիքում:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսն անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Ջրծաղիկի դեպքում խորհուրդների մասին կարող եք կարդալ՝
Ախալքալաքում երեխաների շրջանում ջրծաղիկ է տարածված