Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում են զանգվածային բողոքի ցույցեր սկսել։ Այս մասին նա հայտարարել է «Ուկրինֆորմ» մեդիա կենտրոնում մարտի 10-ին կայացած SAVE MISHA քննարկմանը։
Նրա խոսքով, հիմնական նպատակը իշխանափոխությունն է։
«Մենք պատրաստվում ենք զանգվածային բողոքի ցույցեր սկսել, և ես վստահ եմ, որ վրաց հասարակությունը մեզ կաջակցի։ Իհարկե, մեր հիմնական նպատակն է փոխել իշխանությունը եւ Վրաստան բերել արեւմտամետ, ուկրաինամետ իշխանություն, որպեսզի Ուկրաինան միայնակ չմնա, քանի որ մենք գործնականում դաշնակիցներ ենք։ Մենք պետք է միասին լինենք և միասին տոնենք ոչ միայն Ռուսաստանի դեմ հաղթանակը, այլև Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը։ Վստահ եմ, որ այս գարունն ու ամառը շատ հետաքրքիր են լինելու Վրաստանի խնդիրների լուծման առումով»,- ասել է Վանո Մերաբիշվիլին։