նորություններ 10 Մայիսի, 2026 • Թբիլիսիում բնակարանները թանկացել են. որքան արժե մեկ քառակուսի մետրը

«Colliers» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված շուկայի ուսումնասիրության համաձայն՝ Թբիլիսիում բնակարանների գները 2026 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7%-ով։

Մասնավորապես, ուսումնասիրության համաձայն՝ այս տարվա մարտին մայրաքաղաքում մեկ քառակուսի մետր մակերեսով բնակարանի միջին գինը տատանվել է մոտ 1244 դոլարի սահմաններում։ 2025 թվականի մարտին մեկ քառակուսի մետրի գինը կազմել է 1188 դոլար։

«2026 թվականի մարտին Թբիլիսիում նորակառույց շենքերի կշռված միջին վաճառքի արժեքն արվարձաններում աճել է 10.9%-ով՝ 2025 թվականի մարտի համեմատ, քաղաքի կենտրոնում՝ 7.4%-ով, իսկ քաղաքի կենտրոնում գրանցվել է 0.4% անկում, ինչը բացատրվում է քաղաքի կենտրոնում համեմատաբար էժան տարածքների բաժնի աճով»։

«Միջին հաշվով, քաղաքի առաջնային շուկայում գների աճը կազմել է 4.2%: Երկրորդային շուկայում քաղաքում կշռված միջին արժեքն աճել է 3.9%-ով», — նշում է հրատարակությունը։

Թբիլիսիում բնակարանների վաճառքի ծավալն աճել է։

Ինչ վերաբերում է վաճառքներին, ապա 2026 թվականի մարտին Թբիլիսիում բնխկելի շենքերի գործարքների թիվը կազմել է 3913 միավոր, ինչը 30.9%-ով ավելի է նախորդ տարվա մարտի համեմատ։

Հավելենք, որ այս տարվա հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքի բնակելի անշարժ գույքի շուկայի ծավալն աճել է 36.3%-ով՝ հասնելով 321 միլիոն ԱՄՆ դոլարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝