Օրեր առաջ Ախալքալաքի շրջանային դատարանը սկսել է քննել անչափահասի ինտիմ լուսանկարները տարածելու փաստի առթիվ հարուցված գործը: Քննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 139-րդ (4-րդ մասի «բ» կետ) և 181-րդ (1-ին մաս) հոդվածներով։ Գործով ձերբակալված կա: JNEWS-ը Հատուկ քննչական ծառայությունից պարզել է, որ ևս մեկ գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 157-րդ պրիմա հոդվածի առաջին մասով: Ինչը նշանակում է, որ պատասխանատվության կենթարկվեն նաև նրանք, ովքեր այդ լուսանկարները ստացել ու տարածել են: Նրանց սպառնում է մինչև 7 տարի ազատազրկում:
Հատուկ քննչական ծառայությունն անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու մեղադրանքով գործի վարույթ է սկսել քրեական օրենսգրքի 157-րդ պրիմա հոդվածի առաջին մասով:
Քրեական օրենսգրքի 157-դ հոդվածը ենթադրում է՝ անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների կեղծում: Իսկ նույն հոդվածի առաջին մասը նշանակում է՝ անձնական տեղեկատվության կամ անձնական տվյալների անօրինական ձեռքբերում, պահպանում, օգտագործում, տարածում կամ փոխանցում այլ անձի, որը զգալի վնաս է հասցրել:
Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից մինչև յոթ տարի ժամկետով:
Այս թեմայով կարդացեք նաև՝