Երեկ երեկոյան Թուրքիայում տեղի ունեցած երկու նոր երկրաշարժերի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 213-ը, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նա կոչ է արել տուժած շրջանների բնակիչներին չմտնել վնասված շենքեր։ Փոխանցում է azatutyun.am-ը:
Թուրքիայի հարավում, որտեղ փետրվարի սկզբին հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, երեկ կրկին ցնցումներ են գրանցվել։ Երկու նոր երկրաշարժերի ուժգնությունը կազմել է 6,4 և 5,8 մագնիտուդ։
Հարևան Սիրիայում աշխատող «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական կազմակերպությունը հաղորդել է ավելի քան 130 վիրավորների և նախորդ երկրաշարժերի հետևանքով վնասված շենքերի փլուզման մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ այցելել է Հաթայ, որտեղ հանդիպել է որոնողական աշխատանքներին մասնակցող ադրբեջանցի փրկարարների հետ։