Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական և առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների 5-րդ փաթեթը, որն ընդունվել է Ուկրաինայի վրա ռազմական հաձրակման կապակցությամբ:

Սանկցիաների 5-րդ փաթեթով ենթադրվում է փակել ռուսական դրոշով նավերի մուտքը եվրոպական նավահանգիստներ: Բացառություն կարվի միայն գյուղատնտեսական, պարենային և մարդասիրական նշանակությոյան արտադրանք փոխադրող նավերի համար:

Նոր փաթեթով արգելվում է ռուսական ածխի ներկրումը: Էմբարգոն ուժի մեջ կմմտնի ամռան վերջին:

Արգելվում է ռուսական և բելառուսական ավտոտրանսպորտային ձեռնարկությունների գործունեությունը Եվրամիության տարածքում, եթե դա խոչընդոտում է բեռների փոխադրումը: