2022 թվականին Վրաստանը 3 միլիոն ԱՄՆ դոլարի՝ 1203 տոննա կտրած ծաղիկներ և ծաղկի կոկոններ է ներմուծել:
Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում, գրում է BM.ge բիզնես պորտալը։
Վրաստան ծաղիկ է ներկրվել 13 երկրից, որոնց թվում առաջատարը Հայաստանն է։ Լավագույն մատակարարների հնգյակում են նաև Էկվադորը, Նիդերլանդները, Թուրքիան և Քենիան:
Ստորև ներկայացնում ենք 2022 թվականին Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը.
- Հայաստան՝ 1. 2 մլն դոլար,
 - Էկվադոր՝ 584.6 հազար դոլար,
 - Նիդերլանդներ՝ 495.6 հազար դոլար,
 - Թուրքիա՝ 379.5 հազար դոլար,
 - Քենիա՝ 231.6 հազար դոլար,
 - Հնդկաստան՝ 17.9 հազար դոլար,
 - Ադրբեջան՝ 16.7 մլն դոլար,
 - Իրան՝ 13.4 հազար դոլար,
 - Կոլումբիա՝ 10 հազար դոլար,
 - Եթովպիա՝ 5.5 հազար դոլար։
 
Գումարային առումով 2021 թվականի համեմատ ավելի շատ ծաղիկներ են առաքվել՝ 34,3%-ով, իսկ ծավալով՝ 36,9%-ով։
        				
				
				


