Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք, վատ տեսանելիություն) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Մլեթա-Գուդարի հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտի երթևեկությունը, – հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը:
Ավելի վաղ եղանակային պայմանների պատճառով փակվել էր նույն ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը։
Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ ճանապարհի երկու հատվածներում էլ ձնահոսքի վտանգը մեծ է:
Միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհին՝ առատ ձյան, ձնախառն անձրեւի և վատ տեսանելիության պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Արգելվում է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը Ախալցխե-Նինոծմինդա միջազգային ճանապարհի 90-կմ 112 կմ հատվածում, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհի 1-ին կմ հատվածում։ Սկսած 36.5 կմ-ից մյուս բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։