Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու եւ Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու հարցը։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից, 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։