նորություններ • 5 Հոկտեմբերի, 2026 • Մեկ անձ ձերբակալվել է անօրինական կերպով 8 կգ ոսկու ներկրման մեղադրանքով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ, Վրաստանի գլխավոր դատախազության հետ համակարգմամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերով ապրանքների ներկրման կանոնների խախտման փաստով մեկ անձի են ձերբակալել։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ օպերատիվ տեղեկատվության հիման վրա անցկացված քննությամբ պարզվել է, որ Վրաստանի քաղաքացին, «Սարպի» մաքսային անցակետով, իր վարած ավտոմեքենայի պահեստային մարտկոցում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, ծածուկ ներկրել է մինչև 8 կիլոգրամ ոսկյա ոսկերչական իրեր։

Առգրավված թանկարժեք իրերի մաքսային արժեքը կազմում է մինչև 1 700 000 լարի։

Գործով քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 5-ից 7 տարի ժամկետով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝