Ախալքալաքում մասնավոր տան ավտոտնակում մահացած է հայտնաբերվել 28-ամյա տղամարդ։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունն ու շտապօգնության ծառայությունը։
Դեպքի վայրում հավաքված մարդկանց խոսքով՝ երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Նրան սեփական ավտոտնակում մահացած են հայտնաբերել ընտանիքի անդամները։ Դեպքի պատճառներն անհայտ են։ Հարևանների խոսքով՝ նա հանգիստ և ժրաջան մարդ էր։



