ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում սպանվել է 86 լրագրող և մեդիա աշխատող՝ չորս օրը մեկ սպանություն, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, գրում է interpressnews.ge-ն։

Սա 50 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Վիճակագրությունը ցույց է տալիս այն լուրջ ռիսկերը, որոնց հետ շարունակում են հանդիպել լրագրողները իրենց աշխատանքի ընթացքում, ասվում է հաղորդագրությունում։