Իլոն Մասկի «Tesla» ընկերությունը հայտարարել է այս տարվա երկրորդ եռամսյակում իր բիթքոյնների 75%-ի վաճառքի մասին՝ 936 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Укринформ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNBC-ն։

«2-րդ եռամսյակի վերջի դրությամբ մենք մեր բիթքոինի գնումների մոտավորապես 75%-ը փոխարկել էինք ֆիատ արժույթի», – ասվում է Tesla-ի 2-րդ եռամսյակի եկամուտների հաշվետվության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ այս վաճառքներն իր հաշվեկշռին ավելացրել են 936 միլիոն դոլար կանխիկ գումար:

Ավելի ուշ ընկերության ղեկավար Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է Tesla-ն նման քայլի դիմել։

«Մեր մեծաքանակ բիթքոյնների վաճառքի պատճառն այն էր, որ մենք չգիտեինք, թե երբ են մեղմվում Չինաստանի COVID-19 արգելափակումները: Այնպես որ, մեզ համար կարևոր էր կանխիկով առավելագույնի հասցնել մեր դիրքը», – ասել է նա:

Միևնույն ժամանակ Մասկը նշել է, որ ընկերության որոշումը չպետք է ընկալվի որպես բիթքոինների վերաբերյալ ինչ-որ դատավճիռ, և ավելացրել է, որ Tesla-ն պատրաստ է ապագայում իր կրիպտոարժույթների պաշարներն ավելացնել։

Bitcoin-ն աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթն է, որը ներկայացնում է կրիպտոարժույթների ամբողջ շուկայի ամենամեծ բաժինը: Դա հանրությանը ներկայացված առաջին կրիպտոարժույթն էր և, համապատասխանաբար, ունի ամենազարգացած ենթակառուցվածքը։ Ենթադրվում է, որ հենց Bitcoin-ն է կրիպտոարժույթի աշխարհում տենդերնցների օրենսդիրը: