Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական 2022 թվականը՝ 2021 թվականի համեմատությամբ աչքի է ընկել ցածր բերքատվությամբ։ Ներկայացնում ենք տվյալներ, թե ինչ գյուղատնտեսական մշակաբույսեր են ցանել և որքան բերք են ստացել Ախալքալաքի մունիցիպալիտետում 2022 թվականին։
Ներկայացնում ենք Գյուղի զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդատեղեկատվական կենտրոնի մոտավոր տվյալները.
2022 թվականին կարտոֆիլը ցանվել է 10 775 հա հողատարածքում, ստացվել է 169 120 տոննա բերք։ Կարտոֆիլի ցանքատարածությունները 2022 թվականին նվազել են, բերքը՝ նույնպես։
Գազարը ցանվել է 265,50 հա-ի վրա, ստացվել է 6822,5 տոննա: Ցանքատարածություններն ավելացել էին, բայց բերքը գրեթե նույնն էր, ինչ նախորդ տարի։
Ճակնդեղ՝ 25 հա –ի վրա, ստացվել է՝ 1017, 50 տ:
Սոխը ցանել են 1 հա, ստացել՝ 25տ:
Կաղամբ՝ 6 հեկտարի վրա, ստացել՝ 600 տոննա:
Ցորեն՝ 3037 հա-ի վրա, ստացել՝ 10 884 տոննա:
Գարի՝ 7003 հա-ի վրա, ստացել՝ 19 608, 50 տ:
Վարսակ՝ 710 հա-ի վրա, ստացել են՝ 1632 տ:
Սունելին ցանվել է 11 հա-ի վրա, բերքը՝ 110 տոննա:
Սխտոր՝ 1 հա-ի վրա, բերքը՝ 2,5 տոննա:
Այս տարի ավելացել են սոխի, սխտորի, կաղամբի ցանքատարածությունները, անցյալ տարի այդ ցանքատարածությունները փոքր էին, ինչի պատճառով էլ բերքատվությունը չէր հաշվարկվել։