Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի ավարտին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի` Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմն ավելի է պարզեցվել, և այսուհետ քաղաքացիները սահմանը կհատեն կենսաչափական նույնականացման քարտերով:
«Այս փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկու երկրների սահմանը հատել պարզեցված ձևով՝ նույնականացման քարտերի միջոցով, ինչը հետագայում կնպաստի երկու երկրների բնակչության մերձեցմանը և ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը», — նշել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին։
Ստորագրվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունները։