2023 թվականի հունվարի 1-ից մինչև 9-ը ներառյալ Ախալքալաքի հոսպիտալում ծնվել է 10 երեխա։

Տարեսկզբին ծնված երեխաները պաշտպանել են գենդերային բալանսը, ծնվել է հինգ տղա և հինգ աղջիկ։

Անցած տարի հունվարի 1-ից մինչև 18-ն Ախալքալաքի հոսպիտալում լույս աշխարհ էր եկել 12 երեխա: Առաջինը լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա։

2021 թվականի առաջին օրն Ախալքալաքի հիվանդանոցում տղա է ծնվել, իսկ հունվարի 1-ից մինչև հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 28 երեխա։

2020 թվականի հունվարի 1-ին Ախալքալաքում երկու երեխա է ծնվել՝ տղա ու աղջիկ: