Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ Սեւ ծովում հայտնաբերվել են 58 միլիարդ խորանարդ մետր բնական գազի պաշարներ։

Թուրքիայի նախագահն այսօր ասել է, որ Fatih հորատող նավը Սև ծովի թուրքական հատվածում 58 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ է հայտնաբերել ծովի մակերևույթից ավելի քան 3 հազար մետր խորության վրա։

Նա ասել է, որ հետախուզական աշխատանքները շարունակելու արդյունքում հավանական է, որ այդ թիվն ավելի մեծանա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի հիմնական նպատակներից մեկը ներքին ռեսուրսների ավելի լայն օգտագործումն է՝ դրսի էներգետիկ աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։