Մինչև 80 000 սոցիալական բալ ունեցող յուրաքանչյուր մարդ/ընտանիք կարող է ստանալ իր ամանորյա նվերը, որը տրամադրում է բարերար` Կարեն Գոմցյանը «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի օգնությամբ։ Նվերները կարող եք ստանալ ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակից դեկտեմբերի 26-ից 28-ը։
Այս մասին հայտարարություն է հրապարակվել ՋԱՀ-ի Ֆեյսբուքյան էջում։ Այնտեղ մասնավորապես գրված է.
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ տոներին ընդառաջ, հերթական անգամ, «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամը (բարերար` Կարեն Գոմցյան) սկսել է աջակցություն ցուցաբերել Սամցխե-Ջավախք մարզի բոլոր շրջանների բնակիչներին։ Դեկտեմբերի 26-ից 28-ը, ժամը 13:00-ից մինչև 17:00-ն ժամանակահատվածում, կարող եք այցելել ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակ (հասցե՝ Ծերեթելի 34) և ստանալ նախատեսած սոցիալական փաթեթը (գուլպաներ, զուգագուլպաներ և այլն):
Աջակցություն կարող են ստանալ այն անձինք, ովքեր իրենց հետ կբերեն՝
1․ Սոցիալական միավորները հաստատող փաստաթուղթ, որը չպետք է գերազանցի 80,000-ը:
2․ Ինքնությունը հաստատող փաստաթուղթ»: