Մոսկվան հույս ունի, որ Վաշինգտոնը բավականաչափ խելամտություն կունենա՝ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ուղիղ բախման չտանելու համար։ Այս մասին ՌԴ ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Մնում է միայն հուսալ, որ Վաշինգտոնը կլսի բանականության ձայնին և գործը չի հասցնի ուղիղ բախման Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև: Հակառակ դեպքում դիվանագիտական հարաբերությունների խզումը կարող է իրականություն դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասել է դիվանագետը։
Դարչիևն ընդգծել է, որ հենց ԱՄՆ-ն է «գործարկել երկկողմանի հարաբերությունների ոչնչացման սարքը»։
«Նման ընտրություն կատարելով հօգուտ Մոսկվայից ինքնամեկուսացման՝ Վաշինգտոնն այժմ փորձում է շրջել սլաքները, կարծես ներկայիս վարչակազմը չէ, որ այդ հարաբերությունները հասցրեց վերջնակետին անվերադարձ: Մենք չենք հանդուրժելու չարամիտ սադրանքներ, որոնք մեզ այլընտրանք չեն թողնում»,- հավելել է նա։