Հաջորդ տարվա հունվարից քաղաքապետարանի, Սակրեբուլոյի, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով, ինչպես նաև մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը՝ 100 լարիով։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի բոլոր պատգամավորների ծախսային միջոցերը ևս կավելանան 10%-ով։
Տեղական բյուջեի մեծ մասը գնում է քաղաքապետարանի, սակրեբուլոյի և տեղական մունիցիպալ կառույցների աշխատողների աշխատավարձերին։ Սակրեբուլոյի աշխատողների աշխատանքի վարձատրության համար 2023 թվականին հատկացվել է 814 500 լարի, որից 797 000 լարին հատկացվել է աշխատավարձերին, իսկ 17 500 լարիին հատկացվել է հավելավճարների համար։ Աշխատանքի փոխհատուցման համար քաղաքապետարանի համար նախատեսված է 1 706 000 լարի, այդ թվում՝ 1 575 000 լարի աշխատավարձերի, իսկ 131 000 լարի՝ հավելավճարների համար։

Նշենք, որ վերջին անգամ քաղծառայողների աշխատավարձերը բարձրացել էին ընթացիկ տարվա հունվարին։