Ոչ կառավարական «Բաց սահմաններ» կազմակերպության «Քաղաքացիական ակտիվություն jnews.ge-ի միջոցով» ծրագիրն ընթացքի մեջ է, 10 երիտասարդ անցնում են ինտենսիվ թրենինգներ քաղաքացիական լրագրության, քաղաքացիական կրթության, ֆոտո և վիդեո նկարահանման թեմաներով:

Երիտասարդները սեմինարներին մասնակցությունից բացի հնարավորություն կունենան անձամբ մասնակցել jnews.ge-ի լրագրողների նյութերի հավաքմանն ու պատրաստմանը։

masnakicner3

«Ծրագրի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 1-ին և այն անցկացվել է մրցութային կարգով։ Ծրագրին մասնակցության հայտ ներկայացրել են 20 երիտասարդ, որոնցից ընտրվել է 10-ը։ Համակարգված հանդիպումներն սկսեցինք ընտրություններից հետո և ասեմ, որ դրանք շատ հետաքրքիր ու արդյունավետ են անցկացվում»,- ասաց ծրագրի համակարգող Անի Մինասյանը։

masnakicner2

Մեկ տարվա ընթացքում կիրականացվեն քաղաքացիական լրագրության դասընթացներ, որոնց շրջանակներում երիտասարդների համար կկազմակերպվեն հանդիպումներ տարբեր փորձագետների և մասնագետների հետ։ Նրանք կսովորեն ֆոտո և վիդեո նկարահանում, իսկ լավագույն նյութերը կտեղադրվեն jnews.ge կայքում՝ վարձատվությամբ։

«Մեր երիտասարդները բավականին հետաքրքրասեր և ակտիվ են, իմ կարծիքով, նրանց հետ մի փոքր աշխատելը էլ ավելի կնպաստի և նրանք կդառնան ակտիվ քաղաքացիներ, որպեսզի նպաստեն մեր պետության դեմոկրատական կայացմանը»,- ասաց ծրագր ղեկավար Ռիմա Ղարիբյանը։

Մասնակիցներից շատերին հետաքրքրում է նաև տեղի լրագրողների աշխատանքային գրաֆիկը և նրանցից շատերը ցանկություն են հայտնել մասնակից լինել այնպիսի նյութերի պատրաստմանը, որոնք կատարվում են գյուղերում։ Ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ սեմինարները կանցկացնեն 4 տեղացի մասնագետներ և դրսից հրավիրված հատուկ մասնագետներ, որոնց մասնակիցները կարող են տալ իրեն հետաքրքրող հարցերը։

cragir1

Ջուլիետա Տոնականյան