Լարիի փոխարժեքը ռուբլու և դոլարի նկատմամբ շուրջ 20 օր է, ինչ չի փոխվում։ Դոլարը «բարձունք է գրանցում», իսկ ռուբլին «գլորվում է անդունդ»։ Որքա՞ն է արտարժույթի փոխարժեքը Վրաստանում։
Այսօրվա դրությամբ, ըստ Վրաստանի Ազգային բանկի.
1 ԱՄՆ դոլարն արժե 3.3991 լարի
1 եվրո՝ 3,6802 լարի
100 ռուբլին՝ 2,4641 լարի:
Դատելով այսօրվա արտարժույթների նկատմամբ լարիի փոխարժեքից՝ լարին կորցրել է իր արժեքը բոլոր արժույթների նկատմամբ, բացառությամբ ռուբլու, լեհական զլոտի և հունգարական ֆորինտի։ Այս արժույթների նկատմամբ լարին արժեւորվել է։
Ախալքալաքում ռուբլու արժեքը կտրուկ տարբերվում է Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքից, որոշ ֆինանսական կազմակերպություններ և բանկեր ընդհանրապես ռուբլի չեն գնում, բանկերը փոխում են փոխարժեքը՝ կա՛մ ռուբլու գինը բարձրացնելով, կա՛մ իջեցնելով։ Ընդ որում, եթե այլ արտարժույթի փոխարժեքը՝ պաշտոնական փոխարժեքից տարբերվում է տասնյակներով կամ նույնիսկ միավորով թեթրիով, և առքուվաճառքի արժեքը նույնպես տարբերվում է միմյանցից տասնյակներով ու միավորներով, ապա ռուբլու դեպքում՝ Բանկային փոխարժեքները պաշտոնական փոխարժեքից տարբերվում են 1-2 լարիով, իսկ առքուվաճառքի գների տարբերությունը 2 և ավելի լարի է։