Ախալքալաքի կենտրոնական՝ Թավիսուփլեբա փողոցում, արդեն մոնտաժվել է հին տոնական փողոցային լուսավորությունը։ Նորերը գնված են, բայց դեռ չեն տեղադրվել։ Ախալքալաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի դեկտեմբերի 15-ից հետո:

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն է մոնտաժում տոնական լուսավորությունը: Այն սկսել է քաղաքը զարդարել անցյալ շաբաթվա վերջից։ Այս պահին քաղաքի կենտրոնում և Թավիսուփլեբա փողոցի երկայնքով արդեն կախված են հովանոցների, աստղերի, ձյան փաթիլների և այլ տարբեր ֆիգուրների տեսքով տոնական լուսավորությունը։

Անհատ ձեռներեց Սիրական Զաքարյանը գնել է նոր լուսավորություն և տարատեսակ խաղալիքներ։ Վրջինիս խոսքով, տենդերով նախատեսված ամբողջ գնումները և նույնիսկ մի փոքր ավելին արդեն արված են, և մոտ օրերս դրանք կփոխանցեն Սպասարկման կենտրոնին՝ տեղադրման համար։

Դե իսկ Ախալքալաքի գլխավոր տոնածառը կտեղադրվի Թամար թագուհու անվան փողոցի հատվածում՝ Խաս Բախչա այգու և փոքր մարզադաշտի միջև ընկած տարածքում, ինչպես ասաց Զաքարյանը, դա կիրականացվի հավանաբար մինչև դեկտեմբերի 15-ը։

«Նրանք կտեղադրեն հին տոնածառը, մենք Թբիլիսիից դիզայներին կբերենք, նրա հետ արդեն պայմանավորվել ենք: Հենց դիզայների օգնությամբ էլ տոնածառը կզարդարեն»,- ասաց անհատ ձեռներեցը։