Ախալքալաքի և Նինոծմինդայի հարկային Եկամուտների ծառայությունները մարտի 9-ը հայտարարում են բաց դռների օր հարկատուների համար, ովքեր կարող են խորհրդատվություն ստանալ ռուսերեն լեզվով:

Ի պատասխան «Բազմազգ Վրաստան» Համաքաղաքացիական շարժման կազմակերպած հանդիպման, որի շրջանակներում Ջավախքի ոչ կառավարական կազմակերպությունները և Վրաստանի բիզնես-օմբուդսմեն՝ Գեորգի Գվախարիան քննարկեցին հարկային տուգանքների հետ կապված խնդիրները, օմբուդսմենի ապարատը հանդիպեց հարկային ծառայությունների պատասխանատու անձանց հետ:

Բիզնես-օմբուդսմենը տեղեկացրեց, որ ինֆորմացիա ունի այն մասին, որ 2014թ.-ի դեկտեմբերի 16-ին և 26-ին Ախալքալաքում անցկացվել է բաց դռների օր: 2014թ.-ի դեկտեմբերի 16-ին Ախալքալաքում հարկային ծառայությունների կողմից անցկացված խորհրդատվություններին մասնակցեցին 38 հարկատու: Հարցերը հիմնականում վերաբերում էին գույքագրմանն ու հարկայինի կողմից տուգանքների ստուգումներին: Բիզնես-օմբուդսմենի տեղեկության համաձայն յուրաքանչյուր հարկատուի գործ անհատական ուսումնասիրման է ենթարկվել:

2014թ.-ի դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքում հարկային Եկամուտների ծառայության կողմից անցկացված բաց դռների օրին՝ խորհրդատվությանը մասնակցել են 40 հարկատու: Դեպարտամենտի ներկայացուցիչները խորհրդատվություն են անցկացրել հարկատուների համար կապված հարկային պարտականությունների հետ՝ եկամուտների և ծախսերի հաշվետվության սկզբունքի կանոնների և այլնի մասին:

Բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր խնդիրներ կամ հարցեր ունեն կապված հարկերի և բիզնեսի վարման հետ՝ մարտի 9-ին կարող են դիմել Ախալքալաքի և Նինոծմինդայի հարկային Եկամուտների ծառայություն: