ԱՄՆ-ը 53 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին օգնելու համար, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ֆինանսավորումը կուղղվի էլեկտրաէներգիայի փոխանցման կարևոր սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք պետք է անհապաղ առաքվեն Ուկրաինա՝ օգնելու ուկրաինացիներին հաղթահարել ձմեռը:
«Այս առաքման փաթեթը ներառում է բաշխիչ տրանսֆորմատորներ, ավտոմատ անջատիչներ, հոսանքի հաղորդիչներ և այլ սարքավորումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բուխարեստում կայացած «Մեծ յոթնյակի» ընդլայնված նիստում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի ֆինանսավորման մասին։