Ազատության փողոցում՝ Աղմաշենեբելի փողոցի ճամփաբաժանի մոտ, բախվել են երեք ավտոմեքենաներ: Տուժածներ չկան։
Իրար են բախվել «LADA 07», «Mercedes» և «LADA 09» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ ականատեսների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Մեքենաներից մեկի ուղևորին՝ միջին տարիքի կնոջը, տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նա իրեն վատ է զգացել։ Ռենտգենը և այլ հետազոտություններն ուղևորի մոտ որևէ խնդիր չեն հայտնաբերել։
Երեք մեքենաների բախման վայրում աշխատում են պարեկային ոստիկանության աշխատակիցները՝ պարզելու, թե ի՞նչ խախտումներ են եղել և ո՞ր մեքենայի վարորդի գործողությունների հետևանքով է տեղի ունեցել ավտովթարը։