Նոյեմբերի 8-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է ամանորյա տոներին քաղաքը զարդարելու համար սարքավորումների ձեռքբերման էլեկտրոնային մրցույթ։
Ախալքալաքը մինչև 2023 թվականը զարդարելու համար հայտարարվել է 60 000 լարիի չափով էլեկտրոնային մրցույթ, որը ներառում է տոնական լուսավորության և դեկորացիաների սարքեր և ատրիբուտներ, ինչպես նաև Ախալքալաքի 10 մետրանոց տոնածառի զարդարանք։ Տոնածառը կզարդարի դիզայները։
Մրցույթին մասնակցության հայտերի ընդունումն ավարտվում է նոյեմբերի 17-ին, ժամը՝ 12:00-ին։
Նշված ամանորյա զարդարանքի մատակարարումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ տոնածառի զարդարանքը՝ ոչ ուշ, քան 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:
Ըստ տենդերի նախատեսված է ձեռք բերել զանազան դեկորատիվ կոնստրուկցիաներ, փողոցային դեկորացիա՝ ձյան փաթիլների և տոնածառերի տեսքով, դրասանգազարդեր, որոնցով կզարդարեն ծառերը, փողոցային դեկորացիաներ՝ լուսավորության համար, ինչպես նաև ժապավեններ՝ փողոցները զարդարելու համար։
Տաս մետրանոց տոնածառը կլուսավորվի դրասանգազարդով, հին խաղալիքներին կավելացվեն նորերը։
Բոլոր զարդերը պետք է լինեն խոնավադիմացկուն: Մատակարարված ապրանքը պետք է լինի նոր։ Այն դեպքում, եթե պարզվի, որ մատակարարված գնման օբյեկտն արտադրական թերության պատճառով անորակ է կամ չի համապատասխանում տեխնիկական առաջադրանքում նշված չափորոշիչներին, տենդերը շահողը պարտավոր է անհապաղ փոխարինել նորով, նույնական չափորոշիչներով՝ գնորդի կողմից առանց որևէ հավելյալ ծախսերի։
Նախորդ տարի տեղական բյուջեից քաղաքը զարդարելու համար 40 000 լարի էր ծախսվել, նաև շատ հետաքրքիր ամանորյա միջոցառում էր կազմակերպվել: