Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Վակեի այգու այգեպան Դեւի Մեզուրնիշվիլիին կառուցվող շենքում բնակարան է նվիրել։
Հոկտեմբերի 13-ին այգու շատրվանում երեք դեռահասներ հոսանքահարվել էին: Մեզուրնիշվիլին առանց վարանելու շտապել էր նրանց օգնել։ Նրան հաջողվել էր շատրվանից հանել երկու անչափահասի, այդ ընթացքում տղամարդը ևս հոսանքահարվել էր։
«Ես չեմ առանձնանում իմ հրապարակումներով, բայց ինձ շատերն են հարցնում, և իմ սիրելիները նույնպես գիտեն այս անսպասելի նորության մասին: Կախա Կալաձեն անձամբ ինձ և իմ ընտանիքին նվիրել է Թբիլիսիում կառուցվող բնակարան, որը շուտով ամբողջությամբ վերանորոգված վիճակում կհանձնվի մեզ։ Երկար տարիների ընթացքում ես ու կինս ապրում էինք Թբիլիսիում վարձով բնակարանում այնպիսի պայմաններում, որ նույնիսկ չէինք կարող մեր երեխաներին հրավիրել։ Երբեք չեմ մտածել այդ մասին խոսել կամ բողոքել։ Այդ չարաբաստիկ օրվանից հետո ինձ շատ լրագրողներ գրեցին ու հարցրին, թե որտեղ եմ ապրում և ինչպես եմ վաստակում կյանքի համար։ Ես դա չթաքցրի ու բոլորին անկեղծ պատասխանեցի: Անկեղծ ասած, նման նվեր չէի սպասում։ Ուզում եմ, որ բոլորը ճիշտ հասկանան, ես առանձնահատուկ բան չեմ արել։ Այս նվերը մեծ թեթևացում է իմ ընտանիքի համար: Անձնական հանդիպման ժամանակ պարոն Կախա Կալաձեն ինձ խնդրեց չբարձրաձայնել այս մասին, բայց ես չեմ կարողանա կատարել այդ խնդրանքը։ Ես երբեք ոչինչ չեմ թաքցրել, և չեմ կարող թաքցնել այս ուրախությունը։ Թող եթե ոչ ես, ապա գոնե իմ երեխաները հնարավորություն ունենան բարությամբ հատուցել»,- Մեզուրնիշվիլիի խոսքերը մեջբերում է «Tbilisi_life»-ը։