Ախալքալաքի հիվանդանոցում 6 ամսվա ընթացքում (մայիս-հոկտեմբեր) ծնվել է 173 երեխա, 92 տղա և 81 աղջիկ։

Ծննդաբերություններից 6-ը եղել են կեսարյան հատումով։
6 ամսում գրանցվել է հղիության արհեստական ընդհատման 28 դեպք, իսկ վիժման դեպքերի քանակը կազմում է 10։

Հիշեցնենք, որ 2022 թվականի առաջին օրը լույս աշխարհ է եկել աղջիկ երեխա։

Հարկ է նշել, որ Վրաստանի արդարադատության նախարարության JNEWS-ին փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 2021 թվականի հետ համեմատ Ախալքալաքի շրջանում ծնված և հաշվառված երեխաների քանակը զգալիորեն (52.77%) նվազել է, մինչդեռ նույն ժամանակահատվածում գրանցված մահերի թիվը գրեթե նույնն է մնացել: