Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ: Այնուհետև Խոջիվանքի պանթեոնում վերաթաղվեցին նախկին Վանքի մայր տաճարի տարածքում հայտնաբերված մասունքները: Ներկա էր Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, հայ ուսանողներ, երիտասարդներ և այլոք։

verataxumm

despan

verataxum 3

Հիշեցնենք, որ օրեր առաջ նախկին Վանքի մայր տաճարի և ներկայիս Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տարածքում հայտնաբերվել էին հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր։ Այդ տարածքում շինարարական աշխատանքներն անմիջապես դադարեցվել էին: Իսկ հոկտեմբերի 23-ին պեղումների ժամանակ հայտնաբերվել էր Տեր Հովհաննես Պողոսյանի և նրա կնոջ շիրիմները, որոնք ևս հանձնվեցին հողին:

verataxum 4

verataxum

erataxum 4

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը Jnews-ի հետ զրույցում հայտնեց, որ հողին հանձնվեցին ինչպես Տեր Հովհաննես Պողոսյանի և նրա կնոջ աճյունները, այնպես էլ 15 անհայտ մարդկանցից մնացած մասունքներ, որոնք գտնվել էին վերջին ամսվա պեղումների ժամանակ. – «Ինչպես թեմի առաջնորդը նշեց, շատ կարևոր էր այսօրվա խորհուրդը, որովհետև վերջ ի վերջո այդ մարդկանց ոսկորներն իրենց հանգիստը գտան Խոջիվանքի պանթեոնում, շատ ցավալի է այն ինչ տեղի է ունեցել 30-ական թվականներին: Ոչնչացվել են եկեղեցիներ, պղծվել գերեզմաններ և այսօր մենք մեր պարտքը կատարեցինք մեր նախնիների աճյուններից հանձնելով հողին»:

Իսկ վերջում Լևոն Չիդիլյանը հույս հայտնեց, որ մեր ազգի ոչ մի ներկայացուցիչ այսպիսի դառը ճակատագրի չարժանանա աշխարհի ոչ մի անկյունում և հավելեց, որ ամեն օր պեղումների արդյունքում նոր մասունքներ են գտնվում և փոխվարչապետ Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ՝ այն տարածքներում որտեղ չկան շինություններ կշարունակվեն պեղումները:

Կարդացեք նաև՝

Թբիլիսիում հայերեն գրություններով մարմարե տապանաքարեր են հայտնաբերվել