Այսօր՝ հոկտեմբերի 26-ի կեսօրին, LADA մակնիշի ավտոմեքենան Թիվ 4 դպրոցի դիմացի մայթին վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օրվա առաջին կեսին։ Երեխային մեքենան վրաերթի է ենթարկել մայթեզրի մոտակայքում, մեքենայի շարժման արագությունը ցածր է եղել, ուստի երեխան ստացել է թեթև վնասվածքներ։ Աղջիկը ինքնուրույն գնացել է իր դասասենյակ, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տարել են հետազոտման։ Ռենտգեն հետազոտությունը, ինչպես հայտնում են հիվանդանոցից, որևիցե վնասվածքներ չի հայտնաբերել:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։