Վրաստանում վարկառուների 11,4%-ն ունի ժամկետանց վարկ, հաղորդում է «newsgeorgia» հրատարակությունը՝ հիմնվելով «Կրեդիտինֆո»-ի տվյալների վրա։
Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ 215 909 վարկառու ունի 30 օրից մինչև 3 տարով ժամկետանց վարկեր, իսկ պայմանագրերի թիվը կազմում է 412 043։
2014 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանի բնակչությունը կազմում է 3 713 804 հոգի։
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի դրությամբ Վրաստանում ֆինանսական հատվածի պարտքերը ֆիքսվել է 1 895 529 մարդու մոտ՝ ընդհանուր 35 335 692 740 լարիի չափով։
Վարկառուների 84,5%-ը բանկային հատվածում է, մասնավորապես, սեպտեմբերի դրությամբ բանկերում 1 600 991 մարդ վարկային պարտավորվածություն ունի, ընդհանուր գումարը կազմում է 32 121 045 013 լարի:
Այլ ֆինանսական հաստատությունների վարկառուները, որոնց գործունեությունը կարգավորվում է Վրաստանի Ազգային բանկի կողմից (միկրոֆինանսական, վարկային կազմակերպություններ) 694 618–ն են։ Այնտեղ տրված վարկերի գումարը կազմում է 2 774 443 297 լարի։
Եվս 22 469 մարդ 440 204 430 լարիի չափով վարկ է վերցրել լիզինգային, շինարարական և այլ ընկերություններից։