Թբիլիսիի կենտրոնում՝ Քութաթելաձե և Լաղիձե փողոցների անկյունում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մարդ վնասվածքներ է ստացել։

Տուժածները տեղափոխվել են Թբիլիսիի կլինիկաներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան այն բանից հետո, երբ մի երիտասարդ նռնակ է նետել:

Հարուցվել է քրեական գործ «երկու և ավելի անձանց ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ» և «պայթուցիկ նյութեր ապօրինի կրելը, պահելը և ձեռք բերելը» հոդվածներով։ Չճշտված տեղեկություններով՝ կասկածյալը բերման է ենթարկվել։