Հոկտեմբերի 17-ին Ախալքալաքի Մշակույթի տանը ներկայացվեց «Ընձենավորի» բեմադրությունը, չնայած դահլիճում տիրող ցրտին, այն լի էր հանդիսատեսով:

Ախալքալաքի մշակույթի տանը անսովոր իրարանցում էր՝ հյուրերը դերասաններ էին մայրաքաղաքից։ Վրաստանի հուշարձանների պահպանության միությունը Մշակույթի նախարարության և Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի հետ համատեղ կազմակերպած ծրագրով այցելել էին Ախալքալաք, որտեղ հանդիսատեսին ներկայացեցին Շոթա Ռուսթավելու էպիկական պոեմի՝ «Ընձենավորի» հիման վրա Թամար Խիզինաշվիլու բեմադրությունը։

teatr4

Չնայած Ախալքալաքի մշակույթի տանը տիրող ցրտին, հանդիսատեսի անտեղյակությանն ու թատերական մթնոլորտի բացակայությանը, դերասաններին հաջողվեց հուզել և դահլիճը լցնել ջերմությամբ։

Դերասանները նույնպես գոհ էին ներկայացումից և հյուրնկալությունից՝ «Ցանկացած դերասանի համար բարձր գնահատական է, երբ գոնե մեկ հանդիսատես հուզված ամբողջ սրտով հետևում է ներկայացմանը, դառնալով դրան մասնակից»,- ասաց դերասանուհի Քեթևան Տատիշվիլին։

Բեմադրող ռեժիսոր Թամար Խիզինաշվիլին նույնպես գոհ էր ախալքալաքյան հյուրախաղի արդյունքից և խոստացավ, որ հնարավորության դեպքում կրկին ու մեծ սիրով կայցելեն Ախալքալաք։

teatr2


Ջուլիետա Տոնականյան