Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 957 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 16 285 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 7 827։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 128 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 900 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: