նորություններ 20 Հուլիսի, 2026 • Իսպանիան հաղթեց Արգենտինային եւ դարձավ աշխարհի երկակի չեմպիոն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչի Իսպանիա — Արգենտինա հանդիպման լրացուցիչ ժամանակում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան 1:0 հաշվով հաղթանակ տարավ 2022 թ-ի աշխարհի չեմպիոն Արգենտինայի նկատմամբ, այսպիսով՝ Իսպանիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Աշխարհի գավաթը։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0, թիմերը հանդիպումը շարունակեցին լրացուցիչ ժամանակում։ Արգենտինան 10 հոգով շարունակեց խաղը. արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը հեռացվեց խաղադաշտից՝ խախտման համար։ Լրացուցիչ ժամանակում հաշիվը բացեց «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝