նորություններ 18 Հուլիսի, 2026 • Ախալքալաքի մարզիկները ոսկե մեդալ են նվաճել Քիքբոքսինգի աշխարհի գավաթում

Ախալքալաքի քաղաքապետարանն իր պաշտոնական Facebook-յան էջում հայտարարել է, որ WKF քիքբոքսինգի աշխարհի գավաթում Ախալքալաքի չորս մարզիկ ոսկե մեդալներ են նվաճել։

Մրցաշարը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 25-ից 27-ը Քիշնևի «Orange Arena» մարզադաշտում և ներգրավել է 17 երկրներից ավելի քան 650 մասնակիցների։

Իրենց տարիքային և քաշային կարգերում հաղթողներն են ճանաչվել՝

Սերժ Սարգսյան՝ մինչև 13 տարեկանների շրջանում, 46 կգ քաշային կարգում, աշխարհի գավաթի հաղթող և ոսկե մեդալակիր։

Անդրանիկ Մարաբյան՝ մինչև 15 տարեկանների շրջանում, 51 կգ քաշային կարգում, աշխարհի գավաթի հաղթող և ոսկե մեդալակիր։

Սարգիս Տոնականյան՝ մինչև 15 տարեկանների շրջանում, 63 կգ քաշային կարգում, մեծահասակների շրջանում, աշխարհի գավաթի հաղթող և ոսկե մեդալակիր։

Վարազդատ Հակոբյան՝ մինչև 16 տարեկանների շրջանում, 70 կգ քաշային կարգում, աշխարհի գավաթի հաղթող և ոսկե մեդալակիր։

Ախալքալաքի քաղաքապետարանը սրտանց շնորհավորել է մարզիկներին, նրանց մարզիչ Սերգեյ Տոնականյանին և ընտանիքի անդամներին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ և մաղթել է նրանց ավելի մեծ հաջողություններ միջազգային ասպարեզում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝