Հուլիսի 14-18-ը Վրաստանի Գորի քաղաքում անցկացվեց Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին նաև ախալքալաքցի բռնցքամարտիկները։
Միջազգային մրցաշարին մասնակցեցին վեց երկրների բռնցքամարտիկներ։ Ախալքալաքը ներկայացնում էին Ջինիսյան Ժիրայրը (52կգ) (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան), Մղդեսյան Նարեկը (60կգ) (մարզիչ՝ Արթուր Էլիզբարյան) և Գոռ Ղազարյանը (75կգ) (մարզիչ՝ Վենետիկ Ղազարյան), Խատիա Ակոպովին (57կգ) (մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյան)։
Մրցամարտերի արդյունքում Գոռ Ղազարյանը հաղթեց մրցակիցներին և դարձավ միջազգային մրցաշարի չեմպիոն։ Նրա մարզիչ Վենետիկ Ղազարյանի խոսքով՝ այս առաջնությունը վճռորոշ էր Գոռի համար։ Հաղթանակն ապահովեց նրա մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին։
Ինչպես նաև բրոնզե մեդալ է նվաճել Խատիա Ակոպովին։ Նա հանդիսանում է Ախալքալաքի մարզահամալիրի սան։



