Դեկտեմբերի 27-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 193 մարդ, մահացել է 71 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 925 354, այստեղից ապաքինվել է 885 056 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 583:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 701 փորձարկում, այդ թվում 12 838-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 6 863-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 5% է, վերջին 14 օրվանը՝ 5.86%, վերջին 7 օրվանը՝ 5.13%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 466 815 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 502 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 43 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 070 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 903 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: