Ղրիմի կամրջի պայթյունի գործով թերակղզու իշխանությունները կալանավորվել են հինգ անձի, որոնցից երեքը՝ ազգությամբ հայ։ «Ինտերֆաքսը», վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ քննչական մեկուսարան են ուղարկվել Արտեմ Ազատյանը, Գեորգի Ազատյանը, Ռոման Սոլոմկոն, Վլադիմիր Զլոբը և Արթուր Թերջանյանը։ Դատարանի վճռով` հինգ կասկածյալները կալանքի տակ կմնան մինչև դեկտեմբերի 8-ը։
ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմի կամրջի պայթեցման գործը
Ղրիմի կամրջի պայթյունի մեջ կասկածվողներից մեկն Ախալքալաքի բնակիչ է
Հայաստանի մաքսային ծառայությունը հանդես է եկել պարզաբանումներով՝ կապված այն տեղեկատվության հետ, որ Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարը մաքսազերծվել է: Եկամուտների ծառայությունը մանրամասն նկարագրել է, թե երբ և ինչպես է ներկրվել և արտահանվել նշվածը։ Բեռնատարի վարորդը, որը ֆիգուրանտ է պայթյունի գործով, Արթուր Թերջանյանն է, ով Ախալքալաքի բնակիչ է։ Հայաստանում պարզաբանել են, որ բեռնատարը մի քանի անգամ ենթարկվել է տարբեր տեսակի ստուգումների, որոնցից ոչ մեկում կասկածներ ու անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
Jnews-ը պարզել է, որ Արթուր Թերջանյանը վերջերս է սկսել միջազգային բեռնափոխադրումներ իրականացնել: Հարազատներն Արթուրի մասին տեղեկություն չունեն, նրանք միայն լսել են, որ գործում նա հանդես է գալիս որպես վկա:
Ավելի վաղ ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը, հայտնել էր, որ Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով: