Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր ևս 5 պատգամավոր է լքել:

«Երազանքից» հեռանում են Զաալ Միքելաձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան, Վիկտոր Ջափարիձեն և Դաչի Բերայան։ Նրանք միացել են «Ժողովրդի ուժը» կուսակցությանը:

Այսուհետ «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում կներկայացվի 9 պատգամավորով։

Ավելի վաղ իշխող թիմը լքել էին Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին:

Չնայած «մարտավարական լուրջ տարաձայնություններին», իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կհամագործակցի «Ժողովրդի ուժը» շարժման հետ՝ խորհրդարանում որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ընդունելու համար, այսօր հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։