Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Վրաստանի և Հայաստանի անկախությանը։

«Միմինո», «Նիկո Փիրոսմանի», «Լեռնային Ղարաբաղում պատերազմների հերոս», «Կոմիտաս» և շատ այլ թեմաներ էին ընտրել իրենց համար Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի սաները՝ իրենց աշխատանքները ցուցադրելու և բոլորին կարևորի մասին պատմելու համար։ Ցուցահանդեսին հրավիրված էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, պատգամավորներ և տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

nkarchakan

nkarchakan4

«Այս անգամ, թեկուզ ուշացումով, մենք կազմակերպեցինք «Վրաստանի և Հայաստանի անկախությունը» վերտառությամբ ցուցահանդեսը, որի նպատակն է աշխատանքների միջոցով ցույց տալ, թե ԽՍՀՄ-ից հետո ինչ ճանապարհ են անցել Վրաստանը և Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություններ։ Մենք պետք է ցույց տանք այս երկու եղբայրական ժողովուրդների բարեկամությունը: Այս ցուցահանդեսում ներկայացված են 100-ից ավելի աշխատանքներ «անկախություն» թեմայով»,- ասում է Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի ուսուցիչ Կառլեն Կարապետյանը։

nkarchakan2

Փոքրիկ նկարիչների աշխատանքներում կային նաև կենցաղային բարդությունների, ապատեղեկատվության, կամքից զուրկ լինելու մասին իմաստային նկարներ։

«Աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր աչք են փակում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Նրանք չեն խոսում ոչ մի կարևոր բանի մասին։ Հետևաբար, իմ նկարում պատկերված աղջկա աչքերը փակ են։ Գլուխը բաժանված է իրանից, ինչը նշանակում է, որ մարդ կարող է իր մեջ ուժ գտնել և նորից գլուխը սոսնձել իրանին: Իմ մյուս աշխատանքում մարդ-խամաճիկ է պատկերված: Ծխախոտի ծխի մեջ հավաքված են բոլոր ձախորդությունները, տանջանքները և դժբախտությունները։ Աշխարհի ողջ ծանրությունը ծխի մեջ է հավաքված»,- իր աշխատանքների մասին պատմում է Գեղարվեստի դպրոցի սան Արուսյակ Դուրգարյանը։

nkarchakan5

nkarchakan3