Սեպտեմբերի 30-ին, Ախալքալաքի շրջանում հաստատավել է կորոնավարակի երկու նոր դեպք։
Հանրային առողջապահության կենտրոնում այսօր կորոնավիրուսի 5 արագ թեստավորում է կատարվել, որոնցից երկուսը դրական է եղել:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 անձ։
Այն անձը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ և հիվանդությունը տանում է թեթև ձևով, ապա պետք է ինքնամեկուսանա 5 օր, իսկ այն անձը, ով ավելի ծանր է տանում հիվանդությունը, պետք է ինքնամեկուսանա 10 օր։ Իսկ հիվանդի հետ շփում ունեցող անձանց համաի ինքնամեկուսացումը պարտադիր չէ, սակայն նրանք 10 օր դրսում պետք է շնչադիմակ կրեն։
Մայիս ամսից մինչև օրս Ախալքալաքի շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երկու անձ։ Ըստ մունիցիպալիտետների, Սամցխե-Ջավախեթին պատվաստված անձանց թվով առաջ է միայն Ռաճա-Լեչխումի, Զեմո-Սվանեթիից։ 2021 թվականի մարտի 15-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 26-ը, մեր տարածաշրջանում պատվաստվել է 30 603 անձ։