Russian      Georgian

Ստեփան Վարդանյանը ոչ տուն ունի, ոչ հող, ոչ աշխատանք, սակայն ունի 6 անչափահաս երեխա:

Նյութական անապահովությունը պատճառ չէ, որ այստեղ բարձր չհնչի մանկական ծիծաղը: Հագուստի տուփի կոտրված դուռ, խոնավությունից գունեղ պատեր և պատերից պոկված գիպս, ամենուրեք կախված հագուստ, դատարկ կաթսաներ և սպասք, ծածկոցով փակված խոհանոցային պարագաներ, ամբողջ այդ «մռայլ պատկերը» լուսավորվում է բարձր մանկական ծիծաղով:

Ստեփան Վարդանյանը Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի բնակիչ է: Ստեփանը աշխատում է որպես բանվոր, պահելու համար իր ընտանիքը, նրա կինը հիվանդ է (երիկամային բորբոքումով), նրան նույնիսկ տնտեսության մեջ դժվար է անել ծանր աշխատանք, իսկ երեխաները փոքր են, որ օգնեն ծնողներին, 6 երեխաներից երեքը հաճախում են դպրոց, ամենամեծը 11 տարեկան է, իսկ ամենափոքրը` 2:
Vardanyan family 11
Ստեփան Վարդանյանը մշտական լարվածության մեջ է, նա անընդհատ փնտրում է ժամանակավոր աշխատանք, պահելու համար իր ընտանիքը: Մշտական աշխատանքի նա չի կարող գնալ, իսկ փող վաստակել միշտ չէ, որ հաջողվում է: Սակայն, այդպիսի սոցիալական վիճակը չի խանգարում Ստեփանին վայելել իր երեխաներին և խաղալ նրանց հետ միահավասար:

«Ես չունեմ մշտական աշխատանք, կատարում եմ բեռնակիրի աշխատանք, անում եմ տարբեր գործեր, որպեսզի ինչ-որ կերպ պահեմ ընտանիքս, բայց անընդհատ էլ չեմ կարող աշխատել, քանի որ կինս հիվանդ է, իսկ երեխաները փոքր են», – ասում է Ստեփանը:
Vardanyan family 4
Ստեփանի կինը՝ Ալմիրա Վարդանյանը առողջական խնդիրներ ունի:

«Ես չեմ կարող անել ծանր աշխատանք, ինձ նույնիսկ շատ դժվար է հագուստ լվանալը, իսկ լվացքի մեքենա գնելու հնարավորություն չունենք, գոնե ինչ-որ կերպ կթեթևանար հոգսը», – ասում է վեց երեխայի մայրը:
Vardanyan family 9

Ստեփան Վարդանյանի ընտանիքը, ինչպես բազմազավակ և անապահով ընտանիք, ստանում է պետական օգնություն ամսեկան 450 լարի չափով, ինչպես նաև ընտանիքը ստացել է մեկ անգամյա օգնություն տեղի բյուջեից 500 լարի չափով: Բայց այս գումարը բավարարում է կամ սննդի, կամ էլ դեղորայք և կոմունալ ծախսերը հոգալու համար:

Vardanyan family 5

Vardanyan family 2

vardanyan 1

Vardanyan family 3

Vardanyan family 8

Vardanyan family 6

Բորիս Ղարսլյան