Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզ է հաճախում 1 149 երեխա։
Այսպիսով Ձեզ ենք ներկայացնում երեխաների թիվն ըստ մանկապարտեզների՝

Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզ է հաճախում 103 երեխա, թիվ 2՝ 220, իսկ թիվ 3` 180։

Դիլիսկա գյուղի թիվ 4 մանկապարտեզ է հաճախում 70 երեխա, Վաչիանի թիվ 5 մակնապարտեզ` 100, Բարալեթի թիվ 6 մանկապարտեզ` 100, Ազավրեթի թիվ 7 մանկապարտեզ` 34, Խուլգումոյի թիվ 8 մանկապարտեզ՝ 41, Կարծախի թիվ 9 մանկապարտեզ՝ 40, Կուլիկամի թիվ 10 մանկապարտեզ՝ 58, Չունչխա-Պտենա թիվ 11 մանկապարտեզ՝ 16, Սուլդայի թիվ 12 մանկապարտեզ՝ 64, Կաջոյի թիվ 13 մանկապարտեզ՝ 52, Խանդոյի այլընտրանքային մանկապարտեզ՝ 39, Կոթելիայի այլընտրանքային մանկապարտեզ՝ 16 և Կարտիկամի այլընտրանքային մանկապարտեզ՝ 16 երեխա։

Այս տարի երկու՝ Գումբուրդո և Գոգաշեն գյուղերում սպասվում են մանկապարտեզների բացում:

Նորակառույց մանկապարտեզների բացման օրը դեռ հայտնի չէ: Նախնական տվյալներով, նախակրթարանները կբացվեն հոկտեմբերի վերջ:

Ընդհանուր Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 16 մանկապարտեզ, որից 3-ը՝ քաղաքում, մնացածը՝ գյուղերում։ Երեք՝ Կոթելիա, Խանդո և Կարտիկամ գյուղերում գործում է այլընտրանքային մանկապարտեզ, այսինքն՝ աշխատում են կեսօրյա ռեժիմով և առանց սննդի: